|
  Զբոսաշրջություն |
|
  Հայտարարություններ
|
"ՇուշիԹուր"-ը սկսել է զբոսաշրջիկների
խմբերի կազմումը: Զբոսաշրջությունը կսկսվի մայիսի 1-ից եւ կտեւի մինչեւ նոյեմբերի
վերջը:
Ավելին...

Հանրաքվե.
Շուշին այսօր միակ կենդանի մնացած հայոց բերդաքաղաքն է: Այսօր այն կարիք ունի օգնության, կենսունակության վերականգնման: Նրա փրկությունը համայն հայության, աշխարհի բոլոր ծայրերում ապրող ամեն մի հայի սրբազան պարտքն է: Ողջ աշխարհի հայությունն այսօր կարիք ունի մի մշակութային կենտրոնի, որը կստանձներ նրան միավորողի, յուրօրինակ հավաքատեղի հանդիսանալու, մեր հարուստ ու բազմաձեւ մշակույթով իրար մերձենալու, մաքրվելու ու ժամանակակից քաղաքակրթության մաս կազմելու դերը: Հազարամյակների խորքից եկող Շուշի բերդաքաղաքը կարող է ստանձնել մշակութային մայրաքաղաք լինելու պարտականությունը:
Ավելին... |
|
  Օգտակար հղումներ |
|
Բարի գալուստ "ՇուշիԹուր" զբոսաշրջային գործակալություն
ԼՂՀ "ԱՍԼԱՆԹՐԱՎԵԼ" ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ"ՇՈՒՇԻԹՈՒՐ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՁԵԶ ՔԱՌՕՐՅԱ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԼԵԳԵՆԴԱՐ ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ, ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ
Հասնելով լեգենդար Շուշի` կտեղավորվեք եղեւնիների անտառի հարեւանությամբ գտնվող վրանային ճամբարում, հանգստանալուց եւ ընթրելուց հետո կծանոթանաք բերդաքաղաքի տեսարժան վայրերին: Հաջորդ օրը դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու հայոց միակ կենդանի մնացած ու ազատագրված Շուշի բերդաքաղաքի երեքհազարամյա պատմությանն ու 18-19-րդ դարերի հայկական ճարտարապետական միջավայրին, ներկա կլինեք Ղազանչեցոց եկեղեցու ավանդական արարողությանը, կայցելեք երկրագիտական թանգարան, մզկիթ, կլինեք հանրահայտ Ջդրդուզում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հունոտի անկրկնելի բնությունը, Արցախի լեռնապարը:
Ճաշից հետո կտեղափոխվեք Հունոտի կիրճ, վրանները Կարկառի ափին տեղադրելուց հետո կսկսեք արշավները դեպի Հովհար-ջրվեժը, հին ջրաղացային համալիրը, դարեր շարունակ բերդաքաղաքի պաշտպանական համակարգի մաս կազմող քարանձավները:
1726 թվականին Ավան զորավարը, ապաստանելով այստեղ, ճակատամարի է դուրս եկել Օսմանյան 40 հազարանոց բանակի դեմ ու հաղթել: Հաջորդ օրը գետի հունով կհասնեք հերոսական Քարին տակ գյուղը, կծանոթանակք գյուղական կյանքին: Երեկոյան կնստեք խարույկի շուրջը, կլսեք զրույցներ ու երգեր: Մյուս օրը գետի հունով կարշավեք դեպի Ստեփանակերտ: Չորորդ օրը վաղ առավոտյան կրկին կտեղափոխվեք Բերդաքաղաք, նախաճաշից հետո կմեկնեք:
Արշավների ընթացքում մասնագետները կանցկացնեն էքստրեմալ իրավիճակների եւ ալպինիզմի դասընթացներ: Զբոսաշրջության ընթացքում ձեզ կուղեկցի նաեւ ձեր "Ֆլեշ" սարքի մեջ նախապես ձայնագրած վիրտուալ"գիդի" ձայնը: Զբոսաշրջիկներին կսպասարկի բազմափորձ խոհարար, ինչպես նաեւ հատուկ դասընթացներ անցած գիդ:
Զբոսաշրջիկը կարող է իր հետ ունենալ քնապարկ եւ ուսապարկ:
Ուսումնական հաստատություններից, հիմնարկ-ձեռնարկություններից ընունվում են մինչեւ 25-30 տեղի համար կոլետիվ հայտեր: Զբոսաշրջությունը կտեւի մայիսից մինչեւ նոյեմբեր: Քանի որ տեղերը սահմանափակ են, խորհուրդ է տրվում նախապես հերթագրվել: Չորսօրյա զբոսաշրջության արժեքն է 16 հազար դրամ: Ավելին...

Ուսումնական հաստատություններից, հիմնարկ-ձեռնարկություններից ընունվում
են մինչեւ 25-30 տեղի համար կոլետիվ հայտեր: Զբոսաշրջությունը կտեւի մայիսից մինչեւ
նոյեմբեր: Քանի որ տեղերը սահմանափակ են, խորհուրդ է տրվում նախապես հերթագրվել:
Չորսօրյա զբոսաշրջության արժեքն է 16 հազար դրամ:
Մեր հասցեն է` Երեւան 0019, Բաղրամյան պող. 24դ/710, հեռ. +(374 10) 56 80 42,
է-փոստ` info@shoushitour.com
ԼՂՀ "Ասլանթրավել" զբոսաշրջիկային ֆիրմայի "Շուշիթուր" ներկայացուցչություն:
|
|
|