ԼՂՀ "ԱՍԼԱՆԹՐԱՎԵԼ" ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ "ՇՈՒՇԻԹՈՒՐ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՁԵԶ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Մեկշաբաթյա զբոսաշրջության ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու հայոց միակ կենդանի մնացած ու ազատագրված Շուշիի երեքհազարամյա պատմությանն ու ճարտարապետական միջավայրին, վայելել Հունոտի կիրճի եզակի բնաշխարհը` Կանաչ ջրվեժով ու Շուշիի պաշտպանական համակարգում կարեւոր դերակատարում ունեցած Ավանի քարանձավներով, ապա կմեկնեք Քոլատակ գյուղը, վրանային հանգրվանը տեղադրելով գետափին` կգնաք հինավուրց Կոշիկ անապատ, կբարձրանաք անառիկ Կաչաղակաբերդը (հնում` Առանի բերդ կամ Խաչենաբերդ), հետո կայցելեք վաղ միջնադարի Սբ. Հակոբավանքը: Կարող եք ընտրել երկրորդ ուղղությունը, որը Շուշիից ձեզ կհասցնի Վանք գյուղը: Վրանները տեղադրելով Հասան Ջալալյան Մեծ իշխանի Դարպասներ ապարանքի հարեւանությամբ` կայցելեք XIII դարի Գանձասարի վանքը, կբարձրանաք Խոխանաբերդն ու Ռուզանի բերդը, կքայլեք Խաչենագետի գեղատեսիլ ակունքով: Եթե ընտրեք երրորդ ուղղությունը, Շուշիից հետո կմեկնեք դեպի Մարտակերտ, այստեղից կհասնեք Մատաղիս, ապա եւ հինավուրց Տրտուականի հովիտ` Տոնաշեն գյուղը, հանգրվանելով Թարթառի գետափին` կայցելեք միջնադարում անառիկ բերդի հռչակ վայելող Ջրաբերդը, հետո Երիցմանկանց վանքը, հաջորդ օրը կգնաք Մռավ լեռնաշղթայի փեշին ծվարած վաղ միջնադարի Ջրվշտիկ (Եղիշե առաքյալ) վանական համալիրը, որտեղ գտնվում է Հայաղվանքի Վաչական Բարեպաշտ թագավորի (480-510 թթ.) դամբարանը: Չորրորդ ուղղությունն ընտրելու դեպքում Շուշիից կմեկնեք Դրմբոն, ապա Սարսանգի հրաշագեղ ջրամբարի երկայնքով ընթանալով` կհասնեք Դադի վանք, հանգրվանելով Թարթառի ափին` կտեսնեք Կուսանաց անապատի վանական համալիրը, Թարթառի ուրույն ու գեղատեսիլ կիրճով քայլելով` կբարձրանաք Հանդաբերդ: Հինգերորդ ուղղությունը ձեզ Շուշիից Նինգի գյուղով կհասցնի Սխտորաշենի երկհազարամյա սոսի ծառի մոտ, իսկ Բռի Եղցի - Մարտունի-Ճարտար-Սոս-Մաճկալաշեն ուղերթով կհասնեք Ամարաս, վրանային հանգրվանը տեղադրելով թթենիների հռչակավոր այգում` կայցելեք Ամարասի վանական համալիր, որը IV դարի սկզբին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: